Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

ՄՄ երկրներ հայկական արտահանման ծավալների մեծացման հեռանկարներն են քննարկվել էկոնոմիկայի նախարարությունում

05.09.2013, 19:56
Սեպտեմբերի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Հայաստանի արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ տեղի ունեցավ «Տեխնիկական կանոնակարգումը Մաքսային Միությունում և Միասնական տնտեսական տարածքում. փոխադարձ ապրանքաշրջանառության աճի բաղադրիչները» թեմայով աշխատաժողովը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
ՄՄ երկրներ հայկական արտահանման ծավալների մեծացման հեռանկարներն են քննարկվել էկոնոմիկայի նախարարությունում
ԵՐԵՎԱՆ, 5 սեօտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Հայաստանի արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ տեղի ունեցավ «Տեխնիկական կանոնակարգումը Մաքսային Միությունում և Միասնական տնտեսական տարածքում. փոխադարձ ապրանքաշրջանառության աճի բաղադրիչները» թեմայով աշխատաժողովը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Միջոցառման նպատակն էր Մաքսային Միության անդամ երկրներ արտադրանք արտահանողներին մանրամասն իրազեկել այն բոլոր ընթացակարգերի և մեխանիզմների մասին, որոնք կնպաստեն իրենց արտադրանքն այդ երկրներ ներմուծելուն:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին Մաքսային Միությունում և Միասնական տնտեսական տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերը, արտադրանքի նկատմամբ կիրառվող պարտադիր պահանջներն, արգելքներն ու սահմանափակումները, քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունից արտադրանքի արտահանման հետ կապված մի շարք հարցեր, տրվեցին համապատասխան պարզաբանումներ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակագրման հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Վալերի Կորեշկովը:

Աշխատաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ՌԴ տնտեսական զարգացման, արդյունաբերության և առևտրի նախարարությունների, տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության, ֆեդերալ մաքսային ծառայության, Բելառուսի պետստանդարտի, Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության պաշտոնյաներ և պատասխանատու աշխատակիցներ:

Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի տարբեր գերատեսչությունների, պետական և մասնավոր շահագրգիռ մարմինների, կազմակերպությունների, ընկերությունների ներկայացուցիչներ: -0-