Рейтинг@Mail.ru
USD
377.38
EUR
433.61
RUB
4.5924
GEL
138.77
2026 թ. մարտի 24, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Մինչև մայիսի 25-ը կլինի բանակցությունների փուլ, հետո նոր կգնա գերակա շահի․ Ղազինյանը՝ ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու մասին

Երեկ, 18:04
ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հայտնեց, որ իրենք հակված չեն բանակցությունների՝ հաշվի առնելով արդեն կատարած առաջարկը
Մինչև մայիսի 25-ը կլինի բանակցությունների փուլ, հետո նոր կգնա գերակա շահի․ Ղազինյանը՝ ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու մասին

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի․/ԱՌԿԱ/. Մինչև մայիսի 25-ը կլինի բանակցությունների փուլ, հետո նոր կգնա գերակա շահի։

Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտարարել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ ընկերության լիցենզիայի վերականգնման վերաբերյալ «Տաշիր Կապիտալի» ընդդեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հայցով դատական նիստից առաջ։

Նա հայտնեց, որ իրենք հակված չեն բանակցությունների՝ հաշվի առնելով արդեն կատարած առաջարկը։

«Այդտեղ բանակցությունների եզր ես չեմ տեսնում»,- ասաց Ղազինյանը։

Նա նշեց, որ գերակա շահ ճանաչելու հայտարարությունը ճանաչվել է անօրինական կառավարչի կողմից։

Ղազինյանը հայտնեց, որ արբիտրաժային դատարանում գործը դեռևս քննության փուլում է գտնվում։

«Համոզված եմ՝ այնտեղ զանգովի արդարություն չի գործելու, և արդարությունը հաղթելու է», - ասաց ՀԷՑ նախկին ծամանակապոր պաշտոնակատարը։

Դատարանի վճռի մասին

Շաբաթ օրը նաև հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչական դատարանի դատավոր Լիլիթ Սադոյանը մերժել է «Տաշիր Կապիտալի» միջնորդությունը՝ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ։ Նա նշել է, որ հետագայում, անհրաժեշտության դեպքում, դատարանը սեփական նախաձեռնությամբ կձեռնարկի այդ գործընթացը։

ՀԷՑ-ի իրավաբանների թիմը միջնորդել էր Սահմանադրական դատարանում հակասահմանադրական ճանաչել «Էներգետիկայի մասին» օրենքի այն փոփոխությունները, որոնք վերաբերում են ընկերությունը գերակա հանրային շահի օբյեկտ ճանաչելու մեխանիզմի կիրառման հնարավորությանը։

ՀԷՑ-ի փաստաբանները նաև միջնորդություն են ներկայացրել փորձաքննություն անցկացնելու համար՝ պարզելու, թե էլեկտրական հաշվիչների որ տվյալներն են բացակայում (ՀԾԿՀ-ն մեղադրում է ՀԷՑ-ին տվյալները միտումնավոր ջնջելու մեջ - խմբ.)։ Այս միջնորդության վերաբերյալ դատարանը որոշում չկայացրեց, նիստը հետաձգվեց։

ՍԴ վերջին որոշման մասին

2026 թվականի մարտի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին» օրենքներում կատարված փոփոխությունները, որոնք ընդունվել էին խորհրդարանի կողմից 2025 թվականի հուլիսին և թույլ են տալիս ազգայնացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (պատկանում է Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպին»)։ ՍԴ-ում հայտարարել են, որ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, ընդ որում՝ գործի վարույթը մնացած մասով կարճվել է։

Հիշեցնենք, որ երբ 2025 թվականի նոյեմբերին ՀԾԿՀ-ն որոշում կայացրեց ՀԷՑ-ին էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկելու մասին, մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ դիմեցին Սահմանադրական դատարան՝ խնդրելով ստուգել «Էներգետիկայի մասին» օրենքի այն նորմերի սահմանադրականությունը, որոնք ՀԾԿՀ-ին լիազորություններ են տալիս լիցենզիաների տրամադրման և հետկանչման հարցում։

ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու մասին

2025 թվականի նոյեմբերի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն հաստատեց «ՀԷՑ» ընկերությանը (պատկանում է Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպին») էլեկտրաէներգիայի բաշխման (հզորության) լիցենզիայից զրկելը։ Որպես հիմք հանձնաժողովը նշել է 4-ամսյա վարույթի ընթացքում հայտնաբերված խախտումները, որոնց թվում են՝ հավելագրումները, թերություններն ու էլեկտրահաշվիչների ցուցմունքների այլ կեղծումները, ներդրումային ծրագրերի իրականացման խախտումները, նոր բաժանորդների միացման ժամկետների և կարգի խախտումները, որոշ օբյեկտների շինարարության և վերանորոգման ընթացքում շինարարական և հակահրդեհային նորմերի խախտումները։

Հանձնաժողովում նաև պնդում են, որ ՀԷՑ-ը առևտրային բանկերի միջոցով ռիսկային վարկային երաշխիքներ է տրամադրել իր հետ փոխկապակցված մի շարք ընկերությունների, ոչ արդյունավետ է կառավարել գույքը, անշարժ գույքը և դրամական միջոցները։ ՀԷՑ-ի ներկայացուցիչները համաձայն չեն ներկայացված եզրակացությունների հետ՝ կասկածի տակ դնելով ընտրանքի ճշգրտությունը և ՀԾԿՀ-ի կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև ստուգումների և փորձաքննությունների որակը։

ՀԷՑ-ի և «Տաշիր գրուպի» նախագահի մասին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կառավարում է Հայաստանի միջին և ցածր լարման բաշխիչ ցանցերը՝ սպասարկելով մոտ 1 մլն բաժանորդի։ 2016 թվականից ՀԷՑ-ի սեփականատերը «Տաշիր» ընկերությունների խումբն է, որը միայն ընկերության արդիականացման համար ներդրել է մոտ 680 մլն դոլար, ևս մոտ 150-200 մլն դոլար ներդրվել է նոր հզորությունների ստեղծման համար։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ձերբակալվել է 2025 թվականի հունիսի 18-ին, դեկտեմբերի 30-ից նրա նկատմամբ գործում է խափանման միջոց՝ տնային կալանք և գրավ։ Նա մեղադրվում է երեք դրվագով՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» (Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայ Առաքելական Եկեղեցուն սատարելու մասին իր խոսքերից հետո), առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և փողերի լվացման համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։