Հայաստանի նախագահը Ալեքսեյ Միլլերին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
16.04.2015,
18:32
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին պարգևատրել է Բարեկամության շքանշանով` նկատի առնելով ընկերության աշխատանքը, նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական կապերի զարգացման ու ամրապնդման, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդը, հաղորդում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին պարգևատրել է Բարեկամության շքանշանով` նկատի առնելով ընկերության աշխատանքը, նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական կապերի զարգացման ու ամրապնդման, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդը, հաղորդում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսության առաջատար ընկերություններից մեկի՝ «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով մեր երկրում «Գազպրոմ» ընկերության կողմից իրականացվող գործունեությունը, որն ուղղակիորեն անդրադառնում է նաև տնտեսության այլ ճյուղերի զարգացման վրա:
Ընդգծելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական դաշնակցային գործընկերությունը բոլոր ոլորտներում դինամիկ զարգանում և ամրապնդվում է, Հանրապետության նախագահը երկկողմ հարաբերություններում մեծապես կարևորել է տնտեսական բաղադրիչը, որտեղ զգալի դեր ունի գազաէներգետիկ ոլորտը:
Ալեքսեյ Միլլերը վստահեցրել է, որ «Գազպրոմ» ընկերությունն այսուհետ ևս պատրաստ է մեծ պատասխանատվությամբ և նախատեսված ժամկետներում Հայաստանում իրականացնել ընկերության առջև դրված բոլոր խնդիրները՝ այդպիսով նպաստելով հայ-ռուսական միջպետական հարաբերությունների առավել ամրապնդմանը:
Հանդիպման ժամանակ Ալեքսեյ Միլլերը Հանրապետության նախագահին ներկայացրել է նաև Հայաստանում իր ղեկավարած ընկերության ընթացիկ գործունեությունն ու առաջիկա ծրագրերը, որոնցում, ըստ նրա, կարևոր տեղ են զբաղեցնում նաև սոցիալական ծրագրերը:
Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ներկայիս մակարդակին և զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը:
2013թ.–ի դեկտեմբերին «Գազպրոմն» ու «Գազպրոմ Արմենիան» 2014–2018 թթ.–ին Հայաստան ռուսական բնական գազ մատակարարելու պայմանագիր ստորագրեցին, ըստ որի` «Գազպրոմը» կապահովի մինչև 2,5 մլրդ խորանարդ մետր գազի ամենամյա մատակարարում, արժեքը կորոշվի` գազի ռուսական գնագոյացման հետ կապված բանաձևով։ --0--