Ռուսական տնտեսության խնդիրները որևէ կերպ կապված չեն արևմտյան պատժամիջոցների հետ. փորձագետ
29.10.2014,
19:09
Այսօր ռուսական տնտեսությունում առկա խնդիրները որևէ կերպ կապված չեն արևմտյան պատժամիջոցների հետ, չորեքշաբթի լրագրողներին ասաց Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի ներկայացուցչության ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը Երևանում Ռուսաստանի և Հայաստանի բարեկամների խորհրդարանական ակումբի ութերորդ նիստում։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր ռուսական տնտեսությունում առկա խնդիրները որևէ կերպ կապված չեն արևմտյան պատժամիջոցների հետ, չորեքշաբթի լրագրողներին ասաց Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի ներկայացուցչության ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը Երևանում Ռուսաստանի և Հայաստանի բարեկամների խորհրդարանական ակումբի ութերորդ նիստում։
Ըստ նրա` բառացիորեն օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացրեց Ռուսաստանի` այս տարվա առաջին 8 ամիսների տնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն` արդյունաբերությունն աճել է 8.2 տոկոսով, գյուղատնտեսությունը` 5.4 տոկոսով։
«Իհարկե, ռուսական տնտեսությունում կան որոշակի խնդիրներ, բայց դրանք ոչ մի կերպ կապված չեն արևմտյան պատժամիջոցների հետ։ Նույնիսկ երկարաժամկետ հեռանկարում, չեմ կարծում, որ այդ պատժամիջոցները կարող են լուրջ ազդեցություն ունենալ ռուսական տնտեսության վրա»,– ընդգծեց նա։
Քաղաքագետի խոսքով` նույնիսկ եթե Արևմուտքը երկարացնի պատժամիջոցները երկու տարով, դա խնդիր չի դառնա Ռուսաստանի համար` հաշվի առնելով կուտակած արժութային պաշարները։ -0-