Рейтинг@Mail.ru
USD
377.23
EUR
437.55
RUB
4.6646
GEL
140.01
2026 թ. ապրիլի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ

25.11.2014, 15:35
Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը չորեքշաբթի երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Փարիզ:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը չորեքշաբթի երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Փարիզ:

«Աշխատանքային այցի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը կմասնակցի նոյեմբերի 27 28 ը կայանալիք Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստին», – «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից։

Դատական կատարողների միջազգային միության տարեկան գործունեությունն ամփոփող միջոցառմանը կմասնակցեն ինչպես Միության անդամ, այնպես էլ դիտորդ երկրների 87 պատվիրակություններ:–0–