Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանն ու Ռուսաստանը ՌԴ տարածքում հայ միգրանտների կացության և աշխատանքի դյուրացման համաձայնագրերի նախագծեր կմշակեն

23.05.2014, 19:08
Հայաստանն ու Ռուսաստանը սեղմ ժամկետներում ՌԴ տարածքում հայ միգրանտների կացության և աշխատանքի դյուրացման համաձայնագրերի նախագծեր կմշակեն և կներկայացնեն դրանք վավերացմանը ներպետական ընթացակարգերով։
Հայաստանն ու Ռուսաստանը ՌԴ տարածքում հայ միգրանտների կացության և աշխատանքի դյուրացման համաձայնագրերի նախագծեր կմշակեն
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանն ու Ռուսաստանը սեղմ ժամկետներում ՌԴ տարածքում հայ միգրանտների կացության և աշխատանքի դյուրացման համաձայնագրերի նախագծեր կմշակեն և կներկայացնեն դրանք վավերացմանը ներպետական ընթացակարգերով։

Այս մասին հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունը` գերատեսչության ղեկավար, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու հանդիպման արդյունքում։

Ինչպես տեղեկացվում է հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միգրացիայի ոլորտում փոխգործակցության հարցեր: Մասնավորապես քննարկվել է ՀՀ և ՌԴ համապատասխան օրենսդրության ներդաշնակեցման, Մաքսային միության տարածքում սահմանված մոտեցումներն ու կանոնները երկկողմ հարաբերություններում կիրառելու հետ կապված խնդիրները:

Կողմերը աշխատանքներ են իրականացվում համապատասխան համաձայնագրերի մշակման ուղղությամբ, որոնց ընդունումը կնպաստի Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ աշխատանքային միգրանտների կացության, աշխատանքային գործունեության հետ կապված ընթացակարգերի դյուրացմանը:

Նրանք կարևորել են միգրացիայի ոլորտում տեղեկությունների և տվյալների փոխանակման մասին միջկառավարական համաձայնագրի մշակման և ընդունման հարցը:

Նախօրեին Ռոմոդանովսկին նշել էր, որ ՌԴ–ում հայ աշխատանքային միգրանտները Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանների կողմից համապատասխան համաձայնագրերի վավերացումից հետո կստանան նույն իրավունքները, ինչ Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիները։ Միաժամանակ նա նշել էր, որ դա տեղի կունենա Մաքսային միություն Հայաստանի պաշտոնական մուտքի ավարտից առաջ։–0–