Հայաստանի փոխվարչապետը միգրացիոն քաղաքականության հարցեր է քննարկել ԱՊՀ գործադիր քարտուղարի հետ
13.10.2014,
20:00
ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին:
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին:
Զրուցակիցները քննարկեցին ԱՊՀ շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես անդրադարձան Երևանում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի 16-րդ նիստի աշխատանքներին:
Փոխվարչապետը նշեց, որ ԱՊՀ տարածքում միգրացիոն գործընթացների կանոնակարգման խնդիրները ՀՀ կառավարության օրակարգում են և ողջունելի համարեց առաջին անգամ Հայաստանում ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի նիստի անցկացումը:
Զրուցակիցներն անդրադարձան նաև ԱՊՀ տնտեսական խորհրդի շրջանակում համագործակցությանը, քննարկեցին տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:--0--