Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով տնօրենը քննարկել են հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը

19.09.2025, 15:41
Զրուցակիցներն անդրադարձել են վաշինգտոնյան հանդիպման արդյունքում ձեռքբերված Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով տնօրենը քննարկել են հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Թուրքիայի և Կովկասի հարցերով կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիին:

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ՎԶԵԲ գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին։

Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՎԶԵԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։

Այս համատեքստում փոխվարչապետը բարձր է գնահատել Հայաստանի համար առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում ՎԶԵԲ հետ ձևավորված համագործակցությունը։

Մհեր Գրիգորյանը և Էլիզաբետտա Ֆալչեթին քննարկել են տարածաշրջանային զարգացումները և երկուստեք կարևորել հաղորդակցությունների ապաշրջափակումը։

Զրուցակիցներն անդրադարձել են Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը, ինչպես նաև վաշինգտոնյան հանդիպման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություններին՝ ընդգծելով դրանց նշանակությունը տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման տեսանկյունից։