Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Մետրոյի «Երիտասարդական» կայարանում կրպակների կառուցումը չի համաձայնեցվել Երևանի քաղաքապետարանի հետ. փոխքաղաքապետ

05.04.2013, 14:03
Կրպակների կառուցումը մետրոյի «Երիտասարդական» կայարանում չի համաձայնեցվել Երևանի քաղաքապետարանի հետ, ուրբաթ լրագրողներին հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։
Մետրոյի «Երիտասարդական» կայարանում կրպակների կառուցումը չի համաձայնեցվել Երևանի քաղաքապետարանի հետ. փոխքաղաքապետ
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. Կրպակների կառուցումը մետրոյի «Երիտասարդական» կայարանում չի համաձայնեցվել Երևանի քաղաքապետարանի հետ, ուրբաթ լրագրողներին հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։

«Մետրոպոլիտենի ղեկավարությանը թույլտվություն չի տրվել կրպակների կառուցման համար, այդ իսկ պատճառով հանձնարարվել է անհապաղ ապամոնտաժել դրանք, իսկ տնօրենին խիստ նկատողություն է տրվել»,– ասաց նա։

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ղեկավարությունը ապրիլի 3-ին խիստ նկատողություն է ստացել «Երիտասարդական» մետրոյի գետնանցումում անօրինական կերպով տեղադրված կրպակների համար` առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի։

Հաղորդագրության համաձայն` շուրջ 60 մետր երկարությամբ տարածքով տեղադրված կրպակներն անհարմարավետություն են ստեղծել ուղևորների տեղափոխման համար։

Երևանի քաղաքապետարանը վերջին շրջանում աշխատանքներ է իրականացնում «Երիտասարդական» մետրոյին կից Աբովյան–Իսահակյան կենտրոնական փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումի վերանորոգման և բարելավման ուղղությամբ, որտեղ ապամոնտաժվել են խանութներն ու կրպակները։ –0–