Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-7

Հայաստանը կդառնա ԱՏԳ համաշխարհային կազմակերպության անդամ

22.12.2014, 17:57
Հայաստանը կդառնա ԱՏԳ  համաշխարհային կազմակերպության (World Free Zones Organisation - World FZO) անդամ, հայտնում է «Մերիդիան» ԱՏԳ մամուլի ծառայությունը։  
Հայաստանը կդառնա ԱՏԳ համաշխարհային կազմակերպության անդամ
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը կդառնա ԱՏԳ  համաշխարհային կազմակերպության (World Free Zones Organisation - World FZO) անդամ, հայտնում է «Մերիդիան» ԱՏԳ մամուլի ծառայությունը։  

Դեկտեմբերի 11-15-ը «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտու տնօրենի առաջին տեղակալ Նիկա Մանուկովան Ազատ տնտեսական գոտիների համաշխարհային կազմակերպության (World FZO) գործադիր տնօրեն Սամիր Համրունիի հրավերով մեկնել է ԱՄԷ: Այցի նպատակն էր հանդիպել ԱՏԳ-ների համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների և անդամների հետ, ինչպես նաև ուսումնասիրել անդամակցության պարագայում ԱՏԳ-ին ընձեռվող հնարավորությունները:

Գործարար այցի շրջանակներում «Մերիդիան» ԱՏԳ ներկայացուցիչները հանդիպել են նաև Դուբայի օդանավակայանի ազատ տնտեսական գոտու գլխավոր տնօրենի տեղակալ Նասեր Ալ Մադանիի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի տնտեսական գոտիների օրենսդրական, ենթակառուցվածքային, կազմակերպչական և անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր:

ԱՄԷ կատարած այցը կրում էր նաև ճանաչողական բնույթ։ Այցի շրջանակում հայկական պատվիրակությունն այցելել է Դուբայի օդանավակայան (DAFZA), Դուբայի առևտրի կենտրոն (DMCC), Ոսկերչության և ադամանդագործության կենտրոն (Gold and Diamond Park) ազատ տնտեսական գոտիների տարածքով: Կայացել են նաև մի շարք հանդիպումներ՝ ԱՏԳ տարածքում շահագործող ընկերությունների և ԱՏԳ կազմակերպիչների հետ, ուսումնասիրվել են Էմիրություններում գործող այլ ազատ գոտիների հետ տեղեկատվության և փորձի փոխանակման, նոր գործընկերային հարաբերությունների հաստատման հնարավորությունները:

Նոյեմբերի 27-28-ը  Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայացած հայ-լիտվական գործարար համաժողովի շրջանակներում ստորագրվեց համագործակցության 9 հուշագիր, մասնավորապես՝ Զարգացման հայկական գործակալության և Լիտվայի Արդյունաբերողների Միության, «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու և  «Կաունասի», «Կլայպեդայի», «Մարիամպոլի» և «Կեդայնիայի» ազատ տնտեսական գոտիների հետ։

World FZO–ն նոր ոչ առևտրային օբյեկտ է, որն ընդհանուր միությունում միավորել է բոլոր ազատ գոտիներն ամբողջ աշխարհով։ Ժնևում հիմնված և Դուբայի օդանավակայանում տեղակայված կենտրոնակայանով World FZO–ն կոչված է ապահովել ազատ գոտիների գլոբալ առաջատարի դիրքը, տարածել ազատ գոտիների մասին գիտելիքները պետության և հասարակության ոլորտում, ծառայությունների լայն շրջանակ տրամադրել իր անդամներին և համաշխարհային հանրության անդամներին, ինչպես նաև օժանդակություն ցուցաբերել ազատ գոտիների առավելությունների մասին իրազեկության բարձրացման գործում տնտեսական և սոցիալական զարգացման, արտաքին և ուղիղ ներդրումների առումով։ -0-