Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
0

ԼՂՀ նախագահը ծանոթացել է Մատաղիսի ձկնաբուծական տնտեսության աշխատանքին

29.06.2015, 21:26
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս և Թալիշ գյուղեր, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

ԼՂՀ նախագահը ծանոթացել է Մատաղիսի ձկնաբուծական տնտեսության աշխատանքին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս և Թալիշ գյուղեր, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Երկրի ղեկավարը Մատաղիս գյուղում ծանոթացել է գործող ձկնաբուծարանի աշխատանքներին:

Բակո Սահակյանը տնտեսության համար այս նոր ուղղությունը համարել է խոստումնալից` կարեւորելով տեղերում նմանատիպ ծրագրերի կիրառումը:

Այնուհետև նախագահը ծանոթացել է Մարտակերտի շրջանի այդ հատվածներում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներին և Թալիշ գյուղի մերձակա տարածքներում գործող անձրևային ոռոգման համակարգին:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության մեջ պահանջված է ու նոր որակ է հաղորդում և բերքատվության բարձրացմանը, և գյուղատնտեսական մշակույթի զարգացմանը:

Նախագահ Սահակյանը հանդիպում է ունեցել Թալիշ համայնքի ներկայացուցիչների հետ և քննարկել գյուղում առկա խնդիրները:

Նախագահն ընդգծել է, որ պետությունն այսուհետ ևս հատուկ ուշադրություն է դարձնելու սահմանամերձ բնակավայրերի զարգացմանը` այն կարևորելով քաղաքական և տնտեսական տեսանկյուններից:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: -0-