Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-7

Հայաստանում «Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխությունները չեն հակասում ԵՏՄ ընդհանուր սկզբունքներին. փորձագետ

07.05.2015, 20:07
Հայաստանի Ազգային ժողովի կողմից «Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխությունները չեն հակասում ԵՏՄ ընդհանուր սկզբունքներին, ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Հայաստանում «Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխությունները չեն հակասում ԵՏՄ ընդհանուր սկզբունքներին. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովի կողմից «Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխությունները չեն հակասում ԵՏՄ ընդհանուր սկզբունքներին, ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

ՀՀ ԱԺ–ն հինգշաբթի արտահերթ նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Եկամտահարկի» և «Շահութահարկի մասին» օրենքներում նախատեսված փոփոխություններն ու լրացումները, որոնց համաձայն` Հայաստանի` արտերկրում աշխատող քաղաքացիները կկարողանան հայրենիքում 13 տոկոսի շահութահարկ վճարել։

«Լինելով ԵՏՄ անդամ` մենք կփորձենք դրանից առավելագույն շահ ստանալ։ Այդ օրինագիծն ուղղված է որոշ խնդիրների լուծմանը»,– ասաց Մակարյանը։

Մասնավորապես, նա առանձնացրեց այն, որ հայկական շինարարական ընկերությունները կկարողանան մասնակցել տարբեր թենդերների արտերկրում նախագծա–շինարարական աշխատանքներ կատարելու համար, հատկապես Ռուսաստանում, որտեղ պետգնումների մրցույթները բավականին խիստ սկզբունքներ ունեն։ Այսպիսով` հայկական ընկերությունները կկարողանան հանդես գալ նախապես ձևավորված փաթեթով։

Մյուս կողմից, Մակարյանի խոսքով, Հայաստանի կառավարությունը թեթևացնում է գործատուների հարկային բեռը` դրանով իսկ բարձրացնելով նրանց մոտիվացիան և արտաքին շուկաներում մրցունակությունը։

Նա պարզաբանեց նաև, որ օրենքը թույլ է տալիս ապահովել աշխատանքային միգրանտների անվտանգությունն անօրինական շահագործումից և վատ աշխատանքային պայմաններից, քանի որ, հանդես գալով որպես այս կամ այն ընկերության պաշտոնական աշխատող` միգրանտն իրավաբանորեն պաշտպանված է նմանատիպ ռիսկերից։

Փոփոխությունները խթան կդառնան երկրում հայ քաղաքացիների գրանցման համար, ովքեր վարձակալության հիմունքներով աշխատում են արտերկրում, դա թույլ կտա նրանց եկամտահարկ վճարել Հայաստանում։ Դրա համար նախատեսված է եկամտահարկի տոկոսադրույքը նվազեցնել` դարձնելով 13 տոկոս։

Այդ փոփոխությունները թույլ կտան արտահանողներին չսահմանափակվել միայն տեղական արտադրանքով, իրականացնել տարանցիկ մատակարարումներ, այդ թվում նաև վերամշակման և վերաարտահանման նպատակով` արտերկրում իրենց աշխատողների ներգրավմամբ։

Որոշումը կանդրադառնա միայն այն ընկերությունների վրա, որոնք ունեն ՀՀ կառավարության կողմից հաստատված ներդրումային ծրագիր։ Նա ընդգծեց, որ փոփոխություններն ուղղված են երկրում արտահանման զարգացումը խթանելուն։ «Այսպիսով կառավարությունը խրախուսում է Հայաստանի` արտերկրում աշխատող քաղաքացիներին, որպեսզի նրանք գրանցվեն և եկամտահարկը վճարեն հայրենիքում։

Օրենքի նախագիծը բազմաթիվ տարաձայնություններ է առաջացրել։ Մասնավորապես, ընդդիմությունն այն տեսակետին է, որ փոփոխությունները մի կողմից կհանգեցնեն արտագաղթի, իսկ մյուս կողմից` կնպաստեն մենաշնորհային ընկերությունների առաջացմանը։--0--