Հացահատիկահավաք չորս կոմբայն կներկրվի Ռուսաստանից Հայաստան 2015թ. սկզբին
19.12.2014,
16:35
Հացահատիկահավաք չորս կոմբայն կներկրվի Ռուսաստանից Հայաստան 2015թ. հունվար-փետրվարին, ուրբաթ լրագրողներին հայտնեց գյուղատնտեսության առաջին փոխնախարար Գրիշա Բաղիյանը։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հացահատիկահավաք չորս կոմբայն կներկրվի Ռուսաստանից Հայաստան 2015թ. հունվար-փետրվարին, ուրբաթ լրագրողներին հայտնեց գյուղատնտեսության առաջին փոխնախարար Գրիշա Բաղիյանը։
«Գյուղնախարարությունն ուսումնասիրում է կոմբայնների պահանջարկը և միջոցներ է ձեռնարկում առկա խնդիրների լուծման համար։ Ընթացիկ տարում ձեռք է բերվել չորս կոմբայն», - ասաց Բաղիյանը ուրբաթ մամուլի ասուլիսում։
Նրա խոսքերով` 2014թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի գյուղտեխնիկայի պարկում կար մոտ 15 հազար տրակտոր, 18 հազար միավոր այլ տեխնիկա, 1355 հացահատիկահավաք կոմբայն։ Այդ տեխնիկայի գրեթե 90%-ը ձեռք է բերվել խորհրդային ժամանակներում։
Բաղիյանը նշեց, որ հայկական կողմը պարբերաբար տեխնիկա է գնում Ռուսաստանից և Բելառուսից, ինչի շնորհիվ երկրի մեքենա-տրակտորային պարկը աստիճանաբար նորանում է։
2013-14 թթ. Բելառուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում Հայաստան ներկրվեց և շուկայականից գրեթե 30% ցածր գնով իրացվեց 288 տրակտոր և 150 միավոր այլ տեխնիկա։-0-