Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Կիրիենկո. Հայաստանի կառավարությունը ԱԷԿ–ի հաշվին կարող է իջեցնել էլեկտրաէներգիայի սակագները

07.10.2015, 17:42
Հայաստանում Մեծամորի ԱԷԿ–ի աշխատանքը կարող է զգալիորեն իջեցնել հանրապետությունում էլեկտրաէներգիայի սակագները։ Այս մասին հոկտեմբերի 7-ին հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն «Ատոմեքս–Հայաստան» գիտաժողովի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Կիրիենկո. Հայաստանի կառավարությունը ԱԷԿ–ի հաշվին կարող է իջեցնել էլեկտրաէներգիայի սակագները
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Մեծամորի ԱԷԿ–ի աշխատանքը կարող է զգալիորեն իջեցնել հանրապետությունում էլեկտրաէներգիայի սակագները։ Այս մասին հոկտեմբերի 7-ին հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն «Ատոմեքս–Հայաստան» գիտաժողովի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր գործակալությունը, 2015 թվականի հունիսի 17-ին ՀԾԿՀ–ն որոշում էր ընդունել ընթացիկ տարվա օգոստոսի 1-ից բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները 16%-ով, ինչը զանգվածային բողոքի ալիք առաջացրեց հանրապետությունում։

«Բլոկը (ՀԱԷԿ գործող էներգաբլոկը – խմբ.) ապահովում է 35-37% էլեկտրաէներգիա, դա Հայաստանի անվտանգության հարցն է, – ասել է Կիրիենկոն, – Մենք նայել ենք հաշվարկները, որոնք արվել են։ Եթե հանկարծ Մեծամորի ատոմային կայանը դադարի աշխատել, դա կնշանակի,որ Հայաստանում սակագների եռակի աճ կլինի։ Սա ավելի էժան էլեկտրաէներգիա է, և Մեծամորի ԱԷԿ–ի շնորհիվ Հայաստանի կառավարությունը սակագները կարող է զգալիորեն կրճատել բնակչության և ձեռնարկությունների համար»,- ասել է Կիրիենկոն։

2015 թվականի փետրվարի սկզբին «Ռոսատոմն» ու Հայաստանը համաձայնագիր են  ստորագրել Հայաստանի ԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների ֆինանսավորման մասին։

Կողմերը պայմանավորվել են, որ աշխատանքների ֆինանսավորումն իրականացվելու է 300 մլն դոլարի ռուսական արտահանման վարկի հաշվին, որը տրամադրվում է մինչև 2019 թվականի հունվարի 115-ը` տարեկան 3% տոկոսադրույքով։ Ռուս մասնագետներն արդեն անցկացրել են էներգաբլոկի նախնական ուսումնասիրումը։ Աշխատանքի արտոնագիր նախատեսվում է ստանալ 2016 թվականին։

Նաև անցկացվել է ԱԷԿ–ի բաղադրիչների և համակարգերի ուսումնասիրություն, ինչպես նաև կազմվել է աշխատանքների ժամանակացույցը։

Պայմանավորվածության համաձայն` իրականացվելու է սարքավորումների փոխարինում և վերանորոգում, դրանց կարգավորում, աշխատակազմի վերապատրաստում և շահագործման փաստաթղթերի նախապատրաստում։

Հայաստանում գործում է տարածաշրջանում միակ ատոմակայանը՝ Երևանից մոտավորապես 30 կմ դեպի հարավ: Կայանի երկու էներգաբլոկները զինված են ռուսական առաջին սերնդի ВВЭР-440 ռեակտորով: Հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976 թ.-ին, դադարել է գործել 1989 թ.-ի մարտին` Սպիտակի երկրաշարժից հետո և կրկին սկսել է գործել 1995 թ.-ի նոյեմբերին: 2014 թվականի մարտին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի ներկայացրած` ԱԷԿ–ի շահագործման ժամկետը 10 տարով երկարացնելու մասին առաջարկին։ --0—