Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

KfW–ն նշում է Հայաստանի ՀՆԱ–ի աճի բարձր տեմպերը

22.08.2017, 19:17
ՀՀ վարչապետն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը:
KfW–ն նշում է Հայաստանի ՀՆԱ–ի աճի բարձր տեմպերը

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեքշաբթի ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում գերմանական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետը բարձր է գնահատել KfW բանկի հետ համագործակցությունը և կարևորել վերջինիս աջակցությամբ Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում իրականացվող ծրագրերն ու դրանց շարունակականության ապահովումը: 

Իլաֆ Զիմելկան իր հերթին ընդգծել է ՀՀ կառավարության հետ մինչ այժմ ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը և պատրատակամություն հայտնել քննարկել ներկայացված հարցերն ու առաջարկները՝ հետագա քայլերը նախանշելու նպատակով:

Անդրադառնալով ՀՀ կառավարության գործունեությանը՝ KfW բանկի տարածաշրջանային տնօրենն ընդգծել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերն ու արտահանման դիվերսիֆիկացմանն ուղղված արդյունավետ քայլերը: –0–