ԿԲ նախագահը հայտարարել է Հայաստանի տնտեսության «գերտաքացման» մասին
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը փաստել է երկրի տնտեսության «գերտաքացման» նշանների առկայությունը։ Այս մասին նա հայտարարել է՝ ի պատասխան լրագրողների այն հարցին, թե արդյոք նոյեմբերին աշխատավարձերի մոտ 6% աճի պայմաններում սպառողական վարկավորման շարունակվող բարձր աճը (շուրջ 20%) նշանակում է վարկային բեռի ավելացում և տնտեսության գերտաքացման ռիսկ։
Միևնույն ժամանակ Գալստյանը նշել է, որ Կենտրոնական բանկը շատ ուշադիր հետևում է ընթացիկ տնտեսական գործընթացներին։ «Անհրաժեշտության դեպքում մենք օգտագործում ենք մակրոպրուդենցիալ գործիքներ, այսինքն՝ բուֆերների քաղաքականությունը», — ասաց նա։
Գալստյանի խոսքով՝ Կենտրոնական բանկի խորհրդում բուֆերների ծավալների փոփոխության հարցի շուրջ քննարկումները բավականին ինտենսիվ են եղել։ «Այս պահին որոշում է ընդունվել պահպանել բուֆերները ընթացիկ մակարդակում՝ ելնելով տնտեսական ցիկլի վիճակից»,- հայտարարեց ԿԲ ղեկավարը։