Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Ներկրվող թռչնամիսն ու կերերը տեղական արտադրանքով փոխարինելու դեպքում Հայաստանը կկարողանա տարեկան մինչև 95 մլն դոլար տնտեսել. փորձագետ

25.08.2014, 15:03
Արտասահմանյան թռչնամիսն ու կերերը տեղական արտադրանքով փոխարինելու դեպքում Հայաստանը կկարողանա տարեկան մինչև 95 մլն դոլար տնտեսել, կարծում է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։
Ներկրվող թռչնամիսն ու կերերը տեղական արտադրանքով փոխարինելու դեպքում Հայաստանը կկարողանա տարեկան մինչև 95 մլն դոլար տնտեսել. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Արտասահմանյան թռչնամիսն ու կերերը տեղական արտադրանքով փոխարինելու դեպքում Հայաստանը կկարողանա տարեկան մինչև 95 մլն դոլար տնտեսել, կարծում է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։

«Տարեկան մոտ 40 մլն դոլար է ծախսվում արտասահմանից սառեցրած թռչնամիս գնելու համար, ևս մոտ 40-45 մլն դոլար` արտասահմանյան թռչնակեր գնելու համար։ Դրանց տեղական արտադրանքով փոխարինելու հեռանկար կա, պետք է աշխատել այդ ուղղությամբ»,– երկուշաբթի հրավիրված ասուլիսում ասաց Ստեփանյանը։

Ըստ նրա, այս պահին թռչնաբուծության ոլորտից Հայաստանի պետբյուջե կատարված մուտքերը մոտ 1.3 մլրդ դրամ են կազմում։

Նա միաժամանակ նշեց, որ ոլորտի առջև ծառացած մի շարք հարցերի լուծման ժամանակ հնարավոր է ավելացնել թռչնամսի արտադրությունը մինչև 70 տոկոս ներքին շուկայում սպառվող արտադրանքից, ինչը կհանգեցնի հարկային հատկացումների հնգակի աճի։

«Վերջին տարիներին թռչնամսի արտադրության ծավալի ամենամյա աճը կազմում էր շուրջ 2.5-3 տոկոս, բայց 2014 թվականին ակնկալվում է 10 տոկոսանոց հավելաճ, ինչը թույլ կտա ապագայում սառեցրած թռչնի արտահանման հնարավորություն ունենալ»,– ասաց Ստեփանյանը։

Նա նշեց, որ, օրինակ, հավիկթի արտադրությամբ Հայաստանն առաջին կիսամյակի արդյունքներով դուրս է եկել ամբողջական ինքնաապահովման։

Փորձագետի կարծիքով, այսօր անլուծելի է մնում Հայաստանում թռչնակերերի արտադրության հարցը, և այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր չկան։

«Եթե որպես կեր հաջողվի մոտ 10-15 հազար հեկտար հող օգտագործել, որոնք որևէ կերպ այժմ չեն մշակվում, ապա դա թույլ կտա լուծել հայկական թռչնաֆաբրիկաները կերերով ապահովելու խնդիրը»,– ասաց Ստեփանյանը։

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով, ամեն տարի Հայաստան է ներկրվում մոտ 32 հազար տոննա թռչնամիս, միաժամանակ ներքին շուկայի պահանջարկը գերազանցում է 40 հազար տոննան։ ($1 –ը` 408,22 դրամ)։ -0-