Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Կառավարությունը հաստատել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և պահպանման 2026 թ.-ի ծրագիրը

25.09.2025, 20:51
ՀՀ կառավարությունը հաստատել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման  միջոցառումների 2026 թ.-ի տարեկան  ծրագիրը
Կառավարությունը հաստատել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և պահպանման 2026 թ.-ի ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. Հաստատվել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2026 թ.-ի տարեկան ծրագիրը:

Ինչպես նշվում է որոշման հիմնավորման մեջ, ծրագրում ներառվել են 17 միջոցառումներ։

Դրանց իրականացման արդյունքում ակնկալվում է, մասնավորապես՝ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, կեղտաջրերի մաքրման կայանների նախագծում և կառուցում, «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործում: