Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
433.76
RUB
4.6501
GEL
139.96
2026 թ. մարտի 31, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Հայաստանի առևտրա–արդյունաբերական պալատի նախագահը նշանակվել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնում

03.06.2014, 15:29
Հայաստանի առևտրա–արդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը նշանակվել է կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնում։
Հայաստանի առևտրա–արդյունաբերական պալատի նախագահը նշանակվել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնում
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրա–արդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը նշանակվել է կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնում։

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Մարտին Սարգսյանը ծնվել է 1958 թ.–ի մարտի 3–ին Երևանում։ 1979 թ.–ին ավարտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը, 2003 թ.–ին` Երևանի ֆինանսաբանկային և բորսային համալսարանը։ 1984–1990 թթ.–ին զբաղեցրել է տարբեր պաշտոններ Խորհրդային շրջկոմի գործադիր կոմիտեներում և Երևանի քաղաքապետարանում, իսկ 1991–1995 թթ.–ին ընտրվել է Երևանի Շենգավիթի շրջխորհրդի պատգամավոր։

Երեք անգամ ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր` 1998-1999 թթ., в 2007-2012 թթ, ինչպես նաև 2012 թ.–ի մայիսին։ Նա ՀՀԿ անդամ է։

Սարգսյանը գլխավորում է Հայաստանի առևտրա–արդյունաբերական պալատը 2002 թ.–ից։–0–