Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Կա հանրային պահանջ` խստացնելու վերահսկողությունը տրանսպորտում վճարումներ չկատարողների նկատմամբ. Ավինյան

Այսօր, 13:36
Շատերը, հիմնականում երիտասարդները, չարամտորեն խուսափում են տրանսպորտում վճարումներ կատարելուց, ասել է Ավինյանը
Կա հանրային պահանջ` խստացնելու վերահսկողությունը տրանսպորտում վճարումներ չկատարողների նկատմամբ. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․Կա հանրային պահանջ` խստացնելու վերահսկողությունը տրանսպորտում, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

«Մարդիկ ինձ գրում են, ասում են՝ շատերը, հիմնականում երիտասարդները, չարամտորեն խուսափում են տրանսպորտում վճարումներ կատարելուց։ Ակնկալում եմ, որ այս առումով կոնկրետ քայլեր են արվելու»,- ասաց Ավինյանը:

Զեկուցվեց նաև, որ նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի հանրային տրանսպորտի տոմսային համակարգում արձանագրված վավերացումները բաշխվել են հետևյալ կերպ.

-տրոյելբուսներ՝ 92 հազար 161,

-մետրոպոլիտեն՝ 547 հազար 663,

-ավտոբուսներ՝ 1 մլն 872 հազար 321:

Ընդամենը 2 մլն 512 հազար 145:

Զեկույցում նշվեց, որ առկա է դրական տարբերություն 59 հազար 34-ով, կամ 2.4 տոկոսով:

 Քաղաքապետարանից նաև հայտնեցին, որ դեկտեմբերին հաստիքացուցակում 24 նոր մարդ է ավելանալու՝ վերահսկողությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։