Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ջրային տնտեսության պետական կոմիտեն կներառվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմում

01.12.2014, 20:59
Ջրային տնտեսության պետական կոմիտեն առաջիկայում կներառվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմում, ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` երկուշաբթի ներկայացնելով Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանին:                                          
Ջրային տնտեսության պետական կոմիտեն կներառվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմում
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ջրային տնտեսության պետական կոմիտեն առաջիկայում կներառվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմում, ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` երկուշաբթի ներկայացնելով Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանին:

Միաժամանակ Աբրահամյանը նշել է, որ քանի որ գերատեսչության լիազորությունների մեծ մասն առնչվում է գյուղատնտեսության ոլորտին, ապա պետական կոմիտեն կներառվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմում։

Այս պահին Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է այն բանից հետո, երբ նոյեմբերի 21–ին վարչապետի որոշմամբ Վահե Հակոբյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից, որը զբաղեցրել էր սեպտեմբերի 9–ին։– –