Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ջրամատակարարման հետ կապված խնդիրների լուծման ծրագիր պետք է մշակվի Ղարաբաղում. նախագահ

21.01.2013, 15:18
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ անհրաժեշտ է մշակել այնպիսի համալիր ծրագիր, որն օբյեկտիվորեն և ճշգրիտ կերպով կարտացոլի ներկա իրավիճակը, հանրապետության բոլոր բնակավայրերում ջրամատակարարման հետ կապված խնդիրները և միաժամանակ կնախանշի դրանց լուծման ուղիները, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Ջրամատակարարման հետ կապված խնդիրների լուծման ծրագիր պետք է մշակվի Ղարաբաղում. նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ անհրաժեշտ է մշակել այնպիսի համալիր ծրագիր, որն օբյեկտիվորեն և ճշգրիտ կերպով կարտացոլի ներկա իրավիճակը, հանրապետության բոլոր բնակավայրերում ջրամատակարարման հետ կապված խնդիրները և միաժամանակ կնախանշի դրանց լուծման ուղիները, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Անցյալ ուրբաթ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում նախագահը նշել է, որ լուծումների հիմքում պետք է ընկած լինեն առողջ տրամաբանությունն ու առաջնահերթությունները, որոնք հնարավորություն կտան համալիր կերպով բարելավել առկա իրավիճակը և կայուն հիմքեր ստեղծել սոցիալ-տնտեսական զարգացման համար:

Սահակյանը ջրամատակարարումը, ջրային պաշարների արդյունավետ օգտագործումը և պահպանումը համարել է ռազմավարական այն ուղղությունը, որն առնչվում է պետության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներին և հանդիսանում է երկրի անվտանգության առանցքային բաղադրամասերից մեկը:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք։ –0–