Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջիկայում կայցելի Հայաստան

03.09.2019, 12:42
Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջիկայում կայցելի Հայաստան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով, ասել է Հայաստանում Իրանի դեսպան Կազեմ Սադաջին, գրում է Mеhr գործակալությունը։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջիկայում կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջիկայում կայցելի Հայաստան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով, ասել է Հայաստանում Իրանի դեսպան Կազեմ Սադաջին, գրում է Mеhr գործակալությունը։

Փաշինյանը հրավիրել է Ռոհանին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, որը կանցկացվի հոկտեմբերի 1–ին Երևանում։


«Հայաստանի վարչապետը հրավիրել է նախագահ Ռոհանին այցելել Հայաստան, և, համապաըասխանաբար, Իրանի նախագահը կայցելի երկիր առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»,– ասել է Սադաջին։ -0-