Рейтинг@Mail.ru
USD
377.59
EUR
438.31
RUB
4.8168
GEL
138.06
2026 թ. մարտի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հույս ունեմ՝ ոչ միայն Ադրբեջանից ապրանքներ կներմուծենք, այլև Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան․ Փաշինյան

Այսօր, 13:44
Ըստ վարչապետի՝ տնտեսական օրակարգը վազանցում է քաղաքական օրակարգին
Հույս ունեմ՝ ոչ միայն Ադրբեջանից ապրանքներ կներմուծենք, այլև Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/ԱՌԿԱ/․ Հույս ունեմ՝ հնարավորինս շուտ ոչ միայն Ադրբեջանից ապրանքներ կներմուծենք, այլև Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան։ 

Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Օգոստոսի 8-ի (վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումը, խմբ․) իրադարձությունները բավարար դաշտ են բացել տնտեսական գործակցության համար և ուրախ եմ,, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտրաշրջանառություն է ձևավորվում», - ասաց Փաշինյանը։ 

Ըստ վարչապետի՝ տնտեսական օրակարգը վազանցում է քաղաքական օրակարգին։ 

Նրա խոսքով՝ քաղաքական օրակարգերը նրա համար են, որպեսզի սպասարկեն տնտեսական օրակարգը։