Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հունվարի 1–ից ՌԴ–ում կթանկանան բենզինը, ծխախոտն ու ալկոհոլը

01.10.2013, 11:18
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է 2014 թվականի հունվարի 1–ից բենզինի, ոգելից արտադրանքի և ծխախոտային արտադրանքի ակցիզների դրույքաչափերի ինդեքսավորման մասին օրենքը։
Հունվարի 1–ից ՌԴ–ում կթանկանան բենզինը, ծխախոտն ու ալկոհոլը
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է 2014 թվականի հունվարի 1–ից բենզինի, ոգելից արտադրանքի և ծխախոտային արտադրանքի ակցիզների դրույքաչափերի ինդեքսավորման մասին օրենքը։

Հարկային օրենսգրքում 2014 թվականի հունվարի 1–ից ուժի մեջ մտնող լրացումները սահմանում են 2014-2016 թվականներին ակցիզների դրույքաչափերը, նշվում է պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ 2014 թվականին ակցիզների բարձրացման հետևանքով կոնսոլիդացված բյուջեի մուտքերը կավելանան 17 մլրդ ռուբլով, իսկ 2015 թվականին` 23.8 մլրդ ռուբլով, հայտնում է РБК–ն։

Փաստաթղթի համաձայն, նավթամթերքի ակցիզների ներկա դրույքաչափերը (բացառությամբ 4–րդ և 5–րդ կարգի բենզինի ակցիզների) կպահպանվեն գործող մակարդակում։ 4–րդ կարգի բենզինի ակցիզը 2014 թվականին կավելանա 5.3 տոկոսով` մինչև 9 հազար 916 ռուբլի մեկ տոննայի դիմաց, իսկ 2015-2016 թվականներին` մինչև 10 հազար 858 ռուբլի մեկ տոննայի համար (+4,8%)։

5–րդ կարգի բենզինի ակցիզի դրույքաչափը ենթադրվում է լրացուցիչ ավելացնել մինչև 6 450 ռուբլի մեկ տոննայի դիմաց (+12,1%) 2014 թվականին, մինչև 7 750 ռուբլի մեկ տոննայի համար (+11%)  2015 թվականին և մինչև 9 500 ռուբլի մեկ տոննայի համար (+20%) 2016 թվականին։  

Դիզելային վառելիքի ակցիզների տոկոսադրույքների լրացուցիչ ինդեքսավորում չի նախատեսվում 2014-2015 թվականներին։ 2016 թվականին տոկոսադրույքները կպահպանվեն 2015 թվականին սահմանված դրույքաչափի մակարդակում, բացառությամբ 5–րդ կարգի դիզելային վառելիքի, որի դրույքաչափը ենթադրվում է ավելացնել 14 տոկոսով։ -0-