«ՀԿԵ» ՓԲԸ–ն և Բելառուսի երկաթուղին գործակցության համաձայնագիր են ստորագրել
21.05.2015,
20:52
Գործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի և Բելառուսի երկաթուղում միջև Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 62-րդ նիստին, որն այս անգամ անցնում է Մինսկում մայիսի 20-21-ին:
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. Գործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի և Բելառուսի երկաթուղում միջև Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 62-րդ նիստին, որն այս անգամ անցնում է Մինսկում մայիսի 20-21-ին:
Նիստին մասնակցում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։
«Համաձայնագիրը նախատեսում է, որ կողմերը կհամագործակցեն երկաթուղային ուղևորա- և բեռնափոխադրումների կազմակերպման, բեռնման և բեռնաթափման աշխատանքների նոր տեխնոլոգիաների կիրառման, երկաթուղային ենթակառուցվածքի պահպանման ոլորտներում»,– հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանավորվել են համագործակցել նաև Հայաստանի և Բելառուսի ԶԼՄ-ներում համատեղ աշխատանքի լուսաբանման, ինչպես նաև Բելառուսական երկաթուղու և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի կադրային ներուժի զարգացման հարցերում:
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը նշել է, որ երկու երկրների երկաթուղիները ակտիվ համագործակցում են Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի շրջանակներում:
«Մենք որոշեցինք համագործակցության նոր ուղիներ ձևավորել և փորձով փոխանակվել: Կարծում եմ, որ դա օգտակար կլինի երկու կողմերի համար», - ասել է նա:
Մինսկում անցնող նիստի օրակարգով նախատեսվում է քննարկել միջազգային երկաթուղային ուղևորա- և բեռնափոխադրումների կազմակերպման, բեռնատար վագոնների և կոնտեյներների համատեղ օգտագործման, փոխհաշվարկների վարման, միասնական նորմատիվ փաստաթղթերի մշակման հարցեր:
Կամփոփվեն Խորհրդի 61–րդ նիստի որոշումների կատարման և 2014 թվականին ու 2015 թվականի առաջին եռամսյակում կատարած աշխատանքի արդյունքները։ Ծրագրվում է որոշումներ ընդունել մի շարք նորմատիվ փաստաթղթերի արդիականացման շուրջ միջազգային ուղևորա– և բեռնափոխադրումների, տեխնիկական սպասարկման և շարժակազմի նորոգման կազմակերպման ոլորտում։ Նիստի աշխատանքի կանոնակարգով նախատեսվում են երկաթուղային վարչակազմերի ղեկավարների երկկողմ հանդիպումները կողմերի համաձայնեցրած հարցերի շուրջ։
Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվել է 1992 թվականի փետրվարի 14-ին՝ միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման և գործունեության ընդհանուր սկզբունքների մշակման համար:
Խորհրդի անդամ են հանդիսանում Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան և Ադրբեջանը:
Կառույցի ասոցացված անդամներ են` Բուլղարիան, Վրաստանը, Լատվիան ու Ֆինլանդիան, իսկ Լիտվան և Էստոնիան աշխատանքներին մասնակցում են պայմանագրերի հիման վրա:
Խորհրդի կազմում դիտորդի կարգավիճակ ունեն Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների արհմիությունների միջազգային համադաշնությունը և Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիները:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: -0–