Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

ՀՀ-ում բացվեց Homplex Mall շինանյութի կենտրոնը, որի կառուցման համար ներդրվել է 70 մլն դոլար

26.06.2025, 11:27
ՀՀ-ում տեղի ունեցավ Homplex Mall շինանյութի  խոշորագույն կենտրոնի բացումը։ Այն կառուցվել  է 70 մլն դոլար ներդրմամբ, ապահովել է մոտ  1000 աշխատատեղ
ՀՀ-ում բացվեց Homplex Mall շինանյութի կենտրոնը, որի կառուցման համար ներդրվել է 70 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/ԱՌԿԱ/․  ՀՀ-ում տեղի ունեցավ Homplex Mall շինանյութերի կենտրոնի բացումը։ Կենտրոնի ստեղծման համար ներդրվել է 70 մլն դոլար, անձնակազմը կազմում է մոտ 1000 մարդ։

Homplex Mall

Հունիսի 25-ին տեղի ունեցած բացման արարողությանը մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ծանոթացել է կենտրոնի կատարած աշխատանքներին, ստեղծված պայմաններին և կենտրոնի գործունեությանը, հաղորդում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը։

Homplex Mall

Նշվում է, որ Homplex Mall-ը բազմաֆունկցիոնալ համալիր է, որի նպատակը շինարարության ոլորտում նոր մշակույթի ձևավորումն է: Նախատեսվում է նաև, որ Homplex Mall-ը կդառնա մասնագիտական համայնքի կենտրոն, հանդիպումների, շնորհանդեսների և ցուցահանդեսների վայր՝ միավորելով տեղական արտադրողներին, ներդրողներին և շինարարներին: Homplex Mall-ը գտնվում է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում՝ Երևանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: