ՀՀ-ում արտադրվող ակցիզավորման ենթակա ապրանքների գծով իրականացված մուտքերը պետբյուջե 2013թ. հունվար-մայիսին գերազանցել են 5.5 մլրդ դրամը` կրճատվելով 14.4%-ով
04.07.2013,
13:36
Հայաստանի պետբյուջե ակցիզային հարկերի գծով մուտքերը, որոնք հայրենական արտադրողները վճարել են 2013թ. հունվար-մայիսին, կրճատվել են 14,4%-ով և կազմել են ավելի քան 5,5 մլրդ դրամ, շաբաթ օրը լրագրողներին հայտնեց Հայաստանի Ֆինանսների նախարարության Բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետբյուջե ակցիզային հարկերի գծով մուտքերը, որոնք հայրենական արտադրողները վճարել են 2013թ. հունվար-մայիսին, կրճատվել են 14,4%-ով և կազմել են ավելի քան 5,5 մլրդ դրամ, շաբաթ օրը լրագրողներին հայտնեց Հայաստանի Ֆինանսների նախարարության Բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը։
Միաժամանակ, ըստ նրա, ընդհանուր առմամբ պետբյուջեի ակցիզային հարկերի գծով մուտքերն այս տարվա հինգ ամիսների ընթացքում աճել են 1,1 մլրդ դրամով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով շուրջ 17,9 մլրդ դրամ։
Զարգարյանի խոսքով` դա պայմանավորված էր Հայաստան ներմուծվող ակցիզավորման ենթակա ապրանքների հարկումից ստացված մուտքերի 19,5 տոկոսանոց աճով, որի շնորհիվ 2013թ.–ի առաջին հինգ ամիսներին պետբյուջե է մուտքագրվել 12,5 մլրդ դրամ։
Ֆինանսների նախարարության աշխատակիցը չի կապել տեղական ապրանք արտադրողների կողմից ակցիզային հարկի վճարումների կրճատումը արտադրության ծավալների հնարավոր կրճատման հետ` ասելով, որ դա կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով։
Հայաստանի պետբյուջեում ակցիզային հարկի գծով մուտքերը 2012թ.–ին կազմել են 49,3 մլրդ դրամ` 2011թ.–ի համեմատ ավելանալով 25,2 տոկոսով ($1-ը 411.3 դրամ է) –0–