Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-4

ՀՀ կառավարությունն աննպատակահարմար է համարում գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների նվազեցումը

03.10.2012, 19:52
Հայաստանի կառավարությունն աննպատակահարմար է համարում գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների նվազեցումը, որը ներկայում կազմում է 14 տոկոս։
ՀՀ կառավարությունն աննպատակահարմար է համարում գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների նվազեցումը
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի կառավարությունն աննպատակահարմար է համարում գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների նվազեցումը, որը ներկայում կազմում է 14 տոկոս։
Կառավարության որոշումով 2011 թվականի ապրիլի 1–ից հայ մենատնտեսներին տարեկան 14 տոկոս արտոնյալ տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկեր են տրամադրվում, որոնց 4 տոկոսը սուբսիդավորում է պետությունը։ Վարկերը հատկացվում են հայկական դրամներով, վարկի միջին չափը կազմում է 625 հազար դրամ։

«Այդ նպատակներով հատկացվող վարկերի դեպքում մեր միջազգային գործընկերները մի շարք պայմաններ են առաջադրում, որոնցից մեկն այն է, որ սպառողներին հատկացվող վարկերը չպետք է հանգեցնեն շուկայի անհավասարակշռության, իսկ տոկոսադրույքները պետք է համահունչ լինեն շուկայի գործող տոկոսադրույքներին»,– ասաց Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը չորեքշաբթի խորհրդարանում անցկացված հարց ու պատասխանի ընթացքում։

Նախարարի խոսքով, գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների նվազման փոխարեն կառավարությունը նախընտրել է տոկոսադրույքի մի մասի սուբսիդավորման քաղաքականությունը։

«Կարծում եմ` 35 հազար գյուղատնտեսներին արտոնյալ գյուղատնտեսական վարկերի տրամադրումը արտոնյալ պայմաններով դիզելային վառելիքի և սերմերի հատկացմանը զուգընթաց կառավարության կողմից գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ շարունակական ջանքեր գործադրելու վառ վկայություն է»,– նշեց նա։ -0-