Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

ՀՀ կառավարությունը հատկացրել է 639,3 մլն դրամ՝ մարզերում 13 առաջնահերթ ծրագրերի իրականացման համար

18.09.2025, 16:07
Նախագիծը նախատեսում է հատկացումներ երկրի յոթ համայնքներում 13 ծրագրերի համար
ՀՀ կառավարությունը հատկացրել է 639,3 մլն դրամ՝ մարզերում 13 առաջնահերթ ծրագրերի իրականացման համար

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատել է 639.3 միլիոն դրամի հատկացումը՝ ՀՀ մարզերում առաջնահերթ և անհետաձգելի ծրագրերի ֆինանսավորման համար։

Ինչպես նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, նախագիծը նախատեսում է հատկացումներ երկրի յոթ համայնքներում 13 ծրագրերի համար։

«Մեկ ծրագիր կֆինանսավորվի Արագածոտնի մարզում, երկուսը՝ Արմավիրում, երեքը՝ Գեղարքունիքում, մեկական՝ Լոռիում և Շիրակում, երեքը՝ Վայոց Ձորում և երկուսը՝ Տավուշում», - նշեց Խուդաթյանը։