Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

ՀՀ կառավարությունը հանձնարարել է ԱԳՆ–ին պոլիմերային հումքի ներկրման շուրջ բանակցել Իրանի հետ

08.11.2012, 12:55
ՀՀ կառավարությունը հանձնարարել է ԱԳՆ-ին զբաղվել Իրանից պոլիմերային հումքի ներկրման հարցով, գրում է «Հայոց աշխարհ» օրաթերթը։
ՀՀ կառավարությունը հանձնարարել է ԱԳՆ–ին պոլիմերային հումքի ներկրման շուրջ բանակցել Իրանի հետ
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերեի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հանձնարարել է ԱԳՆ-ին զբաղվել Իրանից պոլիմերային հումքի ներկրման հարցով, գրում է «Հայոց աշխարհ» օրաթերթը։

Իրանի Իսլամական Հանրապետությունը  դադարեցրել է 52 անվանում ապրանքատեսակների արտահանումը արտերկիր, որի պատճառով շուրջ երկու շաբաթ ընդհատվել է պոլիմերային հումքի ( պոլիէթիլեն, պոլիպրոպիլեն, պոլիստիրոլ ) ներկրումը Հայաստան։

Թերթը գրում է, որ ներկրումը դադարեցնելու պատճառով կանթամթերքի ու հյութերի համար տարաներ արտադրող ընկերությունները խնդիրների են բախվել։

«Դա հավելյալ բարդություններ է առաջացնում Հայաստանի համար։ Այդ ապրանքների ներկրումն այլ երկրներից հավելյալ ժամանակ կխլի և ավելի թանկ կարժենա, քանի որ Իրանից ներկրելը ավելի էժան էր։ Իզուր չէ, որ արդեն գնահատականներ են տրվում, որ այլ երկրներից պոլիմերային հումքի ներկրման դեպքում գները կբարձրանան 7 տոկոսով»,– գրում է թերթը։
 
Թերթը գրում է, որ քանի դեռ հայտնի չեն բանակցությունների արդյունքները, ապա հաշվի առնելով երկու երկրների բարիդրացիական հարաբերություններն ու բազմաթիվ տնտեսական նախաձեռնությունները, պետք է ակնկալել, որ խնդիրը դրական լուծում կստանա։

Ավելի վաղ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների ) միությունը հայտնել էր, որ պոլիմերային հումքի ներկրման դադարեցումը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ հատկապես սննդարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների վրա։

Այլ երկրներից հումքի ներկրումը ապահովելու համար կպահանջվի առնվազն 30–40 օր և բնականաբար ավելի թանկ գնով, ինչը կբերի նաև ապրանքների գնաճի։ 

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների ) միությունը դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ խնդրելով նրա միջամտությունը  առաջացած խնդիրը Իրանի համապատասխան մարմինների հետ լուծելու նպատակով։ -0-