Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

ՀՀ կառավարությունը գյուղացիներին ցածր գներով սերմեր կհատկացնի

21.02.2013, 18:00
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ հաստատեց սերմային մշակաբույսերի զարգացման ծրագիրը, որի շրջանակներում գյուղացիներին ցածր գներով բարձրորակ սերմեր կհատկացվեն։
ՀՀ կառավարությունը գյուղացիներին  ցածր գներով սերմեր կհատկացնի
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ հաստատեց սերմային մշակաբույսերի զարգացման ծրագիրը, որի շրջանակներում գյուղացիներին ցածր գներով բարձրորակ սերմեր կհատկացվեն։

Սերմերի մի մասը ներմուծվել է, իսկ մյուս մասը ձեռք է բերվել տեղի արտադրողներից։ Ընդհանուր առմամբ գյուղացիներին կհատկացվի 850 տոննա գարնանացան գարի, 11 տոննա եգիպտացորեն, 37 տոննա առվույտ, 530 տոննա կորնգան։

Ինչպես նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարությունը սուբսիդավորում է սերմերի շուկայական արժեքի 40 տոկոսը։

Կառավարության ղեկավարը նաև հատուկ կարևորություն տվեց կորնգանի  աճեցման ծրագրին, որը թույլ կտա լուծել անասնակերի խնդիրը։ –0–