ՀՀ-ի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թ.-ի հունվարին նվազել է 12%-ով՝ կազմելով 1,28 մլրդ դոլար. առաջատարը ՌԴ-ն է, առաջին եռյակում են Չինաստանը և ԱՄԷ-ն
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրի շրջանառության ծավալը 2026 թ.-ի հունվարին 2025 թ.-ի հունվարի համեմատ նվազել է 12%-ով և կազմել 1 275 692.2 հազար դոլար, հայտնում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեն: Ընդ որում, 2025 թվականի դեկտեմբերի համեմատ տվյալ ցուցանիշը նվազել է 49,2%-ով:
Նշենք, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության աճը սկսել է դանդաղել 2024 թ.-ի հուլիսից, իսկ 2025 թ.-ի հունվարից սկսել է գրանցվել անկում. 2025թ. հունվարին՝ 40%-ով (2024թ. հունվարի համեմատ), առաջին եռամսյակում՝ 54,2%-ով, առաջին կիսամյակում՝ 45%-ով, ինն ամսում՝ 39,3%-ով, իսկ ողջ 2025 թվականի ընթացքում՝ 29%-ով։
Արտաքին առևտրաշրջանառություն (2026թ. հունվարը 2025թ. հունվարի համեմատ)
- ԵԱՏՄ երկրների հետ – 354 806.6 հազար դոլար, անկումը՝ 34,5%
- ԱՊՀ երկրների հետ – 371 484.0 հազար դոլար, անկումը՝ 32,8%, այդ թվում՝
Ռուսաստան (328 322.6 հազար դոլար, անկումը՝ 37,7%)
Բելառուս (13 949.6 հազար դոլար, աճը՝ 52,8%)
Ղազախստան (8 523.4 հազար դոլար, աճը՝ 58%)ԵՄ երկրների հետ – 179 135.3 հազար դոլար, աճը՝ 16%, այդ թվում՝
Գերմանիա (49 741.2 հազար դոլար, աճը՝ 84,2%)
Իտալիա (24 643.7 հազար դոլար, աճը՝ 1,1%)
Բուլղարիա (16 994.1 հազար դոլար, աճը՝ 3,2 անգամ)
Նիդերլանդներ (13 965.0 հազար դոլար, աճը՝ 15,5%)
Ֆրանսիա (10 919.4 հազար դոլար, աճը՝ 16,2%)
Խոշորագույն առևտրային գործընկերներն այլ երկրների շարքում.
- Չինաստան (189 821.9 հազար դոլար, անկումը՝ 4,9%)
- ԱՄԷ (77 461.2 հազար դոլար, անկումը՝ 44,2%)
- Իրան (46 519.0 հազար դոլար, անկումը՝ 4%)
- ԱՄՆ (43 340.3 հազար դոլար, աճը՝ 41,9%)
- Շվեյցարիա (23 756.3 հազար դոլար, աճը՝ 51,2%)
- Իրաք (22 426.9 հազար դոլար, անկումը՝ 8,6%)
- Բրազիլիա (19 302.7 հազար դոլար, աճը՝ 3,2 անգամ)
Արտահանում
Հայաստանից արտահանումը 2026 թվականի հունվարին 2025 թվականի հունվարի համեմատ նվազել է 13,5%-ով՝ կազմելով 463 908.9 հազար դոլար: 2025 թվականի դեկտեմբերի համեմատ անկումը կազմել է 55%:
- ԵԱՏՄ – 176 543.5 հազար դոլար, անկումը՝ 23,3%
- ԱՊՀ – 181 996.6 հազար դոլար, անկումը՝ 22,1%, այդ թվում՝
Ռուսաստան (160 374.3 հազար դոլար, անկումը՝ 27,1%)
Բելառուս (7 185.7 հազար դոլար, աճը՝ 36,5%)
Ղազախստան (5 112.0 հազար դոլար, աճը՝ 20,9%)
- ԵՄ – 54 329.4 հազար դոլար, աճը՝ 50%, այդ թվում՝
Բուլղարիա (15 676.9 հազար դոլար, աճը՝ 9,8 անգամ)
Գերմանիա (12 006.6 հազար դոլար, աճը՝ 2,3 անգամ)
Նիդերլանդներ (8 919.7 հազար դոլար, աճը՝ 73,1%)
Սլովակիա (6 452.7 հազար դոլար, աճը՝ 10,1%)
Իտալիա (2 674.6 հազար դոլար, աճը՝ 67,2%)
Արտահանման առաջատարներն այլ երկրների շարքում.
ԱՄԷ (71 432.4 հազար դոլար),
Չինաստան (61 212.5 հազար դոլար),
Իրաք (22 102.9 հազար դոլար),
Շվեյցարիա (21 791.6 հազար դոլար):
Արտահանման հիմնական ապրանքախմբերը.
- Հանքահումքային արտադրանք – 108 449.7 հազար դոլար (աճը՝ 43%)
- Թանկարժեք քարեր, մետաղներ և իրեր – 96 588.5 հազար դոլար (անկումը՝ 45,1%)
- Մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ – 91 578.3 հազար դոլար (աճը՝ 10%)
- Պատրաստի սննդի արտադրանք – 75 615.8 հազար դոլար (անկումը՝ 16%)
Ներմուծում
Ներմուծման ծավալը 2026 թվականի հունվարին կազմել է 811 783.3 հազար դոլար՝ գրանցելով 11,2% անկում 2025 թվականի հունվարի համեմատ:
- ԵԱՏՄ – 186 031.1 հազար դոլար, անկումը՝ 42,2%
- ԱՊՀ – 197 639.7 հազար դոլար, անկումը՝ 40% (Ռուսաստան՝ 174 879.8 հազար դոլար, անկումը՝ 44,7%)
- ԵՄ – 144 159.5 հազար դոլար, աճը՝ 10,5% (Գերմանիա՝ 33 107.8 հազար դոլար, աճը՝ 52,2%)
Ներմուծման առաջատարներն այլ երկրների շարքում.
Չինաստան (95 763.9 հազար դոլար),
Վրաստան (44 499.6 հազար դոլար),
ԱՄՆ (44 208.5 հազար դոլար),
Իրան (43 136.4 հազար դոլար),
ԱՄԷ (39 682.4 հազար դոլար):
Ներմուծման հիմնական ապրանքախմբերը.
- Մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ – 211 783.5 հազար դոլար (աճը՝ 8,2%)
- Հանքահումքային արտադրանք – 119 811.0 հազար դոլար (անկումը՝ 3,6%)
- Տրանսպորտային միջոցներ – 83 262.6 հազար դոլար (անկումը՝ 25,7%)
- Պատրաստի սննդի արտադրանք – 74 972.8 հազար դոլար (աճը՝ 45,5%)
- քիմիական և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք – 62 568.3 հազար դոլար, աճը՝ 65,9%
- թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր – 52 961.5 հազար դոլար, անկումը՝ 63,3%
- բուսական ծագման արտադրանք – 34 282.7 հազար դոլար, աճը՝ 8,5%
- մանածագործական իրեր – 33 390.1 հազար դոլար, անկումը՝ 6,1%