Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Դանիա

18.03.2013, 17:57
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի պատվիրակությունը մեկնել է Դանիա, հայտնում է Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։
ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Դանիա
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի պատվիրակությունը մեկնել է Դանիա, հայտնում է Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։

«Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Դանիայի Թագավորություն «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» Եվրամիության Թվինինգ ծրագրի շրջանակներում սննդամթերքի և կերի անվտանգության վերահսկողության համակարգերին ծանոթանալու նպատակով»,– ասվում է հաղորդագրությունում:

Պատվիրակության կազմում են ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական Արմեն Հարությունյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը կծանոթանա նաև այն բարեփոխումներին, որոնք իրականացվել են Եվրամիության երկրներում գյուղատնտեսության, մասնավորապես սննդամթերքի անվտանգության բնագավառում:  -0-