Рейтинг@Mail.ru
USD
377.57
EUR
448.4
RUB
4.8914
GEL
140.67
2026 թ. փետրվարի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+3

ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսում է թողարկել առաջին եվրապարտատոմսերը

09.08.2013, 14:53
ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսում է թողարկել առաջին եվրապարտատոմսերը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսում է թողարկել առաջին եվրապարտատոմսերը
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսում է թողարկել առաջին եվրապարտատոմսերը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Որպես գլխավոր տեղաբաշխող ընտրվել են երեք հեղինակավոր ընկերություններ` "Deutsche Bank AG, London Branch"-ը, "HSBC Bank plc"-ը և "J.P.Morgan Securities plc"-ը»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Նրանց հետ համապատասխան պայմանագրերի ստորագրման որոշման նախագիծն արդեն հավանության է արժանացել կառավարության կողմից։

Միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսեր թողարկելու հայեցակարգը Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանության էր արժանացրել դեռևս մայիսին։ -0-