Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՀՀ ֆինանսների նախարարը որևէ արտառոց բան չի տեսնում պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների համար հավելյալ միջոցներ հատկացնելու մեջ

18.10.2012, 19:46
Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը որևէ արտառոց բան չի տեսնում հայ պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների համար հավելյալ միջոցներ հատկացնելու մեջ:
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը որևէ արտառոց բան չի տեսնում հայ պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների համար հավելյալ միջոցներ հատկացնելու մեջ:

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի որոշում ընդունեց բյուջետային միջոցների վերաբաշխում իրականացնելու մասին՝ պետական պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների հավելյալ ծախսերի փոխհատուցման նպատակով:

«Դրանում որևէ արտառոց բան չկա: Նման բան եղել է նաև նախկինում, երբ հատկացված միջոցները ծախսվել են ժամկետից շուտ և նոր գումարներ հատկացնելու անհրաժեշտություն է առաջացել»,- ասաց Գաբրիելյանը:

2012թ. պետբյուջեում պաշտոնյաների գործուղումների համար նախատեսված է 3,4 մլրդ. դրամի չափով գումար:--0--