Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+1

ՀԷՑ-ում էլեկտրաէներգիայի «գողության» 24 դեպք է արձանագրվել

22.03.2016, 12:06
2015թ. նոյեմբերի 1-ից մինչ 2016թ. մարտի 1-ը ՀԷՑ տեղամասերի պետերի կամ տեսուչների կողմից հավելագրումների կամ էլեկտրաէներգիայի «գողության» 24 դեպք է արձանագրվել, գրում է «Ժողովուրդ» թերթը։
ՀԷՑ-ում էլեկտրաէներգիայի «գողության» 24 դեպք է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. 2015թ. նոյեմբերի 1-ից մինչ 2016թ. մարտի 1-ը ՀԷՑ տեղամասերի պետերի կամ տեսուչների կողմից հավելագրումների կամ էլեկտրաէներգիայի «գողության» 24 դեպք է արձանագրվել, գրում է «Ժողովուրդ» թերթը։

Ինչպես գրում է թերթը, ՀԷՑ-ի տված մեկնաբանության համաձայն,  «ընդհանուր առմամբ վերահաշվարկվել է 68.328 կվտժ էլեկտրաէներգիա։ Նշված դեպքերի առթիվ ընկերությունում իրականացվել են ծառայողական քննություններ, աշխատանքից հեռացվել է թվով 10 տեսուչ և 8 տեղամասի պետ»,– նշված է ՀԷՑ-ի պատասխանում։

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում նախորդ տարվա նոյեմբերի 1–ից ստուգումներ են սկսվել, որոնց արդյունքում տեղամասերի որոշ պետեր մեծ պարտքերի «տակ են ընկել», քանի որ բազմաթիվ տեղամասերում էլեկտրաէներգիայի կորուստների կամ հավելագրումների դեպքեր են արձանագրվել։ ՀԷՑ-ի տնօրինությունը պատասխանատուներին ոչ միայն ազատել է աշխատանքից, այլ նաև պահանջել է վերադարձնել գումարները, գրում է թերթը։ -0-