Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

ՀԷՑ–ի մամուլի քարտուղարը չի հաստատել լուրն այն մասին, որ «Տաշիր գրուպ» հոլդինգը գնել է ընկերությունը

24.06.2015, 18:18
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը չի հաստատել ԶԼՄ–ներում արծարծվող լուրերն այն մասին, որ «Տաշիր գրուպ» հոլդինգը գնել է ՀԷՑ–ը։
ՀԷՑ–ի մամուլի քարտուղարը չի հաստատել լուրն այն մասին, որ «Տաշիր գրուպ» հոլդինգը գնել է ընկերությունը
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը չի հաստատել ԶԼՄ–ներում արծարծվող լուրերն այն մասին, որ «Տաշիր գրուպ» հոլդինգը գնել է ՀԷՑ–ը։

«Մենք տեղեկություն չունենք «Տաշիր գրուպ»–ի ղեկավար Սամվել Կարապետյանի` ՀԷՑ–ը գնելու վերաբերյալ։ Այդ հարցով որևէ բանակցություն չի տարվում»,– ասել է նա «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում։

Սարջանյանն ավելացրել է նաև, որ սակագների փոփոխության հարցն ընկերությունում չի քննարկվում։

Մամուլի քարտուղարը նշեց, որ «Էլեկտրացանցերի» տնօրեն Եվգենի Բիբինը մեկնել է Մոսկվա` մասնակցելու ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի նիստին։

«Օրակարգում միայն պլանային հարցեր են»,– ասել է Սարջանյանը` ավելացնելով, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքի ցույցի հետևանքով Երևանում ստեղծված լարված իրավիճակը նիստում չի քննարկվելու։

«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։

Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ։

Ակցիան վերսկսվել է երեկ երեկոյան. Ազատության հրապարակում հավաքվածները կազմակերպել են երթ դեպի նախագահի նստավայր, սակայն ոստիկանները նորից փակել են ցուցարարների ճանապարհը։ Ներկա պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։ -0-