ՀԾԿՀ նիստում որոշում է կայացվել, որ հուլիսի 19-ից ՀՀ-ում գազի սակագինը կբարձրանա, սակայն բնակչության համար գազի սակագինը չի փոխվի
Նիստի ընթացքում որոշում կայացվեց, որ հուլիսի 19-ից ՀՀ-ում գազի սակագինը կբարձրանա, սակայն բնակչության համար գազի սակագինը չի փոխվի:
Նշենք, որ «Գազպրոմ Արմենիան» ստորագրել էր պայմանագիր գազի գնի վերաբերյալ մեկ տարով:
«Բնակչության համար տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար վաճառվող բնական գազի սակագինը կմնա անփոփոխ՝ 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար, իսկ սոցիալապես անապահով սպառողների համար՝ 100 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար»,- նշվում է ՀՀ կառավարության Facebook-յան էջում:
Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն ապրիլի 1–ին դիմել է ՀԾԿՀ հայ սպառողներին մատակարարվող բնական գազի սակագինը վերանայելու հայցով։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն ռուսական «Գազպրոմ» ընկերության 100%–անոց դուստր ընկերությունն է։ «Գազպրոմ Արմենիա»–ն զբաղվում է գազամատակարարմամբ Հայաստանի ներքին շուկայում։ Ընկերությունը նաև իրականացնում է գազի տեղափոխում, պահպանում, բաշխում և իրացում, զբաղվում է գազատրանսպորտային համակարգի վերակառուցմամբ, ինչպես նաև գազի ստորգետնյա պահման հզորությունների ընդլայնմամբ: -0-