ՀԾԿՀ-ի հաստատած սակագինը հիմնավորված է. նախարար
02.07.2014,
14:33
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած էլեկտրաէներգիայի նոր սակագինը հիմնավորված է, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած էլեկտրաէներգիայի նոր սակագինը հիմնավորված է, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
ՀԾԿՀ-ն հուլիսի 1-ին կայացած նիստի ժամանակ «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար սահմանել է ցերեկային ժամերին (7:00-ից մինչև 23:00-ն) 1 կՎտ/ժ-ի դիմաց 41,85 դրամ՝ գործող 38 դրամի փոխարեն: Միաժամանակ սպառողների համար գիշերային սակագինը (23:00-ից մինչև 7:00-ն) սահմանվել է 1կՎտ/ժ-ի դիմաց 31,85 դրամ՝ գործող 28 դրամի փոխարեն: Որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թ.-ի օգոստոսի 1-ից:
«Սակագների բարձրացմամբ զբաղվելը տհաճ գործ է, սակայն կան հարցեր, որոնք հարկավոր է լուծել, և ՀԾԿՀ-ի ներկայացրած բոլոր հաշվարկները, որոնք արվել են ընդհանուր էներգետիկ համակարգի ընկերությունների կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա, ես հիմնավորված եմ համարում», - ասաց Զախարյանը «Էներգետիկայի շաբաթ 2014»-ի պաշտոնական բացման ժամանակ:
Նա ընդգծեց, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն անխուսափելի էր, որը պայմանավորված էր Հայաստանի էներգետիկ անվտանգությամբ և ողջ էներգահամակարգի հետագա կայուն աշխատանքով:
«Եվ այսօր հանձնաժողովի ձեռնարկած քայլերը հիմնավորված և նպատակային են, պարզապես ոչ ոք դա չէր ցանկանում՝ ոչ քաղաքացիները, ոչ մենք», - ասաց նա:
Նախարարի խոսքով՝ հայկական ղեկավարությունը մտահոգված է այդ հարցով, և հենց ելնելով դրանից՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին առաջարկել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին գտնել իրավիճակի մեղմացման տարբերակներ անապահով ընտանիքների և ընտանեկան նպաստների բարձրացման համար:
«Այս հարցը վաղը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի կառավարությունում», - նշեց Զախարյանը:
Խոսելով 20 մլրդ դրամի պարտքի մասին՝ նախարարը տեղեկացրեց, որ այն ձևավորվել է իրականացված աշխատանքների հետևանքով:
«Դրանք են իրականացված ներդրումները, շահագործման համար նախատեսված ծախսերն ու հիմնանորոգման աշխատանքները», - նշեց նա:
ՀԾԿՀ-ի նախնական տվյալների համաձայն՝ ֆինանսական կայունության, հուսալի և անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով էլեկտրականության ոլորտի ձեռնարկություններին հարկավոր են 20 մլրդ. դրամի (առանց ԱԱՀ) լրացուցիչ միջոցներ: Ընկերություններում առաջացած ֆինանսական բացթողնումը լրացնելու համար նախատեսվում է բարձրացնել գործող սակագինը բոլոր սպառողների համար 1 կՎտ/ժ-ի դիմաց 3,8-4,3 դրամի սահմանում (ներառյալ ԱԱՀ-ն)։
Զախարյանը պարզաբանեց, որ իրականացվել է Երևանի ՋԷԿ-ի կապիտալ վերանորոգում, ինչի նպատակով ծախսվել է մոտ 9,5 մլրդ դրամ: «Դա տեխնոլոգիապես հիմնավորված պլանային վերանորոգում է, որը նախատեսված է ավարտել հուլիսի 25-ին, իսկ աշխատանքի արդյունավետ կազմակերպման շնորհիվ՝ մենք, ամենայն հավանականությամբ, կավարտենք այն առաջիկա օրերին», - ասաց նախարարը: ($1 –ը` 407,85 դրամ) -0-