Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

«Հայփոստ» ՓԲԸ–ն 500 մլն դրամ է ներդնում Սպիտակում փոստային հանրապետական հանգույցի կառուցման մեջ

19.02.2015, 20:57
«Հայփոստ» ՓԲԸ–ն 500 մլն դրամ է ներդնում Սպիտակում «Հայփոստ Հյուսիս» փոստային հանրապետական հանգույցի շինարարության մեջ, հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։
«Հայփոստ» ՓԲԸ–ն 500 մլն դրամ է ներդնում Սպիտակում փոստային հանրապետական հանգույցի կառուցման մեջ
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Հայփոստ» ՓԲԸ–ն 500 մլն դրամ է ներդնում Սպիտակում «Հայփոստ Հյուսիս» փոստային հանրապետական հանգույցի շինարարության մեջ, հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։

Ինչպես նշեց նախարարը, ներդրումային ծրագրի շրջանակում ծրագրվում է Սպիտակում փոստային կապի խոշոր հանգույցի ստեղծում, որը կունենա  ավտոմոբիլային պարկի և գրասենյակային տարածքների տեսակավորման, կառավարման համապատասխան տարածքներ։  

Ծրագրով նախատեսվում է Սպիտակում փոստային երկու նոր բաժանմունքների կառուցում։

«Հայփոստ» ՓԲԸ–ն Հայաստանի ազգային փոստային օպերատորն է և գործում է Հայաստանի տարածքում գտնվող 900 փոստային բաժանմունքների միջոցով։ ($1 - 479,16 դրամ)։ --0--