Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 11, շաբաթ
եղանակը
Երևանում
+9

Հայկական արտադրանքի որակի բարձրացումը ապահովվում է արտահանման շնորհիվ. ՀԳՀՄ նախագահ

14.11.2013, 16:59
Ներքին շուկայում հայկական արտադրանքի որակի որոշակի բարձրացման հաջողվում է հասնել մի շարք արտադրողների արտահանմանն ուղղված քաղաքականության շնորհիվ, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Հայկական արտադրանքի որակի բարձրացումը ապահովվում է արտահանման շնորհիվ. ՀԳՀՄ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ներքին շուկայում հայկական արտադրանքի որակի որոշակի բարձրացման հաջողվում է հասնել մի շարք արտադրողների արտահանմանն ուղղված քաղաքականության շնորհիվ, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

«Այսօր հայկական արտահանող ընկերությունների համար դժվար է հիմնել երկու արտադրական հոսքագիծ` ներքին և արտաքին շուկաների համար։ Հետևաբար, արտահանման ուղղությամբ աշխատող ընկերությունների մեծ մասը ներքին շուկայում ևս որակի միջազգային չափորոշիչներին համապատասխան արտադրանք են իրացնում», – պարզաբանեց Մակարյանը։

Փորձագետը նշեց, որ որակի որոշակի բարձրացում է ապահովվում նաև ներքին շուկայում որպես որակյալ և թանկարժեք արտադրանք ճանաչվելու ցանկության շնորհիվ։

Ամեն տարի նոյեմբերի երկրորդ հինգշաբթի նշվում է Որակի համաշխարհային օրը (World Quality Day) որակի առաջատար միջազգային կազմակերպությունների` Որակի եվրոպական կազմակերպության, Գիտնականների և ինժեներների ճապոնական միության, Որակի վերահսկման ամերիկյան միության և Որակի լատինաամերիկյան կազմակերպության նախաձեռնությամբ (ՄԱԿ–ի աջակցությամբ)։ Որակի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է 1989 թ.–ին։ –0–