Հայաստանը կարևորում է ԵՄ երկրների հետ առևտրում GSP+ ռեժիմի պահպանումը. Էկոնոմիկայի փոխնախարար
11.11.2014,
19:09
Երևանը ԵՄ երկրների հետ առևտրում կարևորում է GSP+ ռեժիմի պահպանումը, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանը ԵՄ երկրների հետ առևտրում կարևորում է GSP+ ռեժիմի պահպանումը, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։
«Այդ ռեժիմը նախատեսում է զրոյական մաքսատուրքեր Եվրամիության բազմամիլիոնանոց շուկայում վեց հազար անուն ապրանքների արտահանման դեպքում։ Գլխավոր պահանջը երկրի` 27 միջազգային կոնվենցիաների վավերացումն ու ներդրումն է»,– երեքշաբթի լրագրողներին ասաց Մելքոնյանը։
«Մենք պատրաստ ենք կատարել բոլոր պարտավորությունները, ինչպես նաև տրամադրել ամբողջ անհրաժեշտ տեղեկությունը, և հուսով եմ, որ որևէ խնդիր չի առաջանա»,– ասաց Մելքոնյանը։
2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում միակողմանի կարգով սկսել է գործել GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմը, ինչը նշանակում է, որ հայկական ծագման ավելի քան 6 հազար անուն ապրանքներ կարտահանվեն Եվրամիության երկրներ զրոյական կամ նվազեցված մաքսատուրքով։ -0-