Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը հոկտեմբերին ավելացել է` հասնելով 187 հազար դրամի. ԱՎԾ կանխատեսում

07.12.2016, 15:58
Նախնական կանխատեսումներով` միջին ամսական անվանական աշխատավարձը 2016թ.–ի հոկտեմբերին կազմել է 187 003 դրամ (393 դոլար կամ 26 117 ռուբլի), ինչը 3,1տոկոսով ավել է նախորդ տարվա հոկտեմբերի ցուցանիշից, հայտնում է ՀՀ ԱՎԾ–ն։
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը հոկտեմբերին ավելացել է` հասնելով 187 հազար դրամի. ԱՎԾ կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախնական կանխատեսումներով` միջին ամսական անվանական աշխատավարձը 2016թ.–ի հոկտեմբերին կազմել է 187 003 դրամ (393 դոլար կամ 26 117 ռուբլի), ինչը 3,1տոկոսով ավել է նախորդ տարվա հոկտեմբերի ցուցանիշից, հայտնում է ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ 2016թ.–ի սեպտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը երկրում կազմել է 187 439 դրամ, ինչը գրեթե 2,4 տոկոսով ավել է 2015թ.–ի սեպտեմբերի ցուցանիշից:

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2016թ.–ի սեպտեմբերին գրանցվել է Սյունիքի մարզում` մոտ 216,6 հազ. դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` մոտ 129 հազ. դրամ։ Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը սեպտեմբերին կազմել է մոտ 200,4 հազար դրամ։

Միաժամանակ սեպտեմբերին ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է տեղեկատվության և կապի ոլորտում` մոտ 386,6 հազար դրամ, ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում` մոտ 371,6 հազ. դրամ, և էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման ոլորտում` 355,3 հազար դրամ։

Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտը, որտեղ աշխատավարձը կազմել է մոտ 113,2 հազ. դրամ, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտը` մոտ 118,9 հազար դրամ, կրթության ոլորտը` 122,6 հազար դրամ, բնակության և հանրային սննդի ոլորտը` 127 ,8 հազար դրամ, ($1 – 481,62 դրամ)։ -0-