Հայաստանում պարենային ապրանքների գներն ապրիլին նվազել են 0,4%-ով
31.05.2013,
18:35
Հայաստանում պարենային ապրանքների գները 2013թ.-ի մայիսին, ապրիլի համեմատ, կրճատվել են 0,4 տոկոսով։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պարենային ապրանքների գները 2013թ.-ի մայիսին, ապրիլի համեմատ, կրճատվել են 0,4 տոկոսով։
Գների նվազումը հիմնականում պայմանավորված է բանջարեղենի և կարտոֆիլի գների 10,9% և 0,4% անկումով։ Այս տվյալներն «ԱՌԿԱ» գործակալությանն է տրամադրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Նշված ժամանակահատվածում հանրապետությունում վարունգի 54,7 տոկոսանոց անկում է գրանցվել, լոլիկի` 20,5 տոկոս, սմբուկի` 14,5 տոկոս, կաղամբի` 14,3 տոկոս, կանաչ ոլոռի` 11 տոկոս։
Միաժամանակ գրանցվել է սոխի գների 7,1 տոկոսանոց աճ, կարտոֆիլի` 7,2 տոկոս, կանաչ սոխի` 17,1 տոկոս, սխտորի` 27,5 տոկոս, գազարի` 42,3 տոկոս և ճակնդեղի` 44 տոկոս։
Մսամթերքի խմբում հաշվետու ժամանակահատվածում գների 0,1 տոկոսանոց անկում է գրանցվել, ինչը հիմնականում պայմանավորված է խոզի և տավարի մսի գների 2,8% և 0,1% անկումով, համապատասխանաբար։ Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում ոչխարի մսի 1,7 տոկոսանոց աճ է գրանցվել, հավի ազդրամսի` 0,8 տոկոս և թռչնամսի` 0,6 տոկոս։
Միաժամանակ Հայաստանում մայիսին ձկնեղենի գների 0,2 տոկոսանոց անկում է գրանցվել։
Միաժամանակ 2013թ.–ի մայիսին, ապրիլի համեմատ, մրգերի գների 10,2 տոկոսանոց աճ է գրանցվել, ինչը հիմնականում պայմանավորված է խնձորի 36,6 տոկոս, տանձի` 18,3 տոկոս, կիտրոնի` 4,9 տոկոս և նարնջի` 3,1 տոկոս թանկացմամբ ։
Բուսական և կենդանական յուղի խմբում հաշվետու ժամանակահատվածում գների 0,3 տոկոսանոց աճ է գրանցվել, ինչը հիմնականում պայմանավորված է մարգարինի գների 1,1 տոկոսանոց աճով։ Կաթնամթերքը թանկացել է 2,6 տոկոսով, իսկ հավկիթը` 0,1 տոկոսով։
Հանրապետությունում 2013թ.–ի մայիսին, նախորդ ամսվա համեմատ, հացամթերքի խմբում գների 0,2 տոկոսանոց աճ է գրանցվել, սուրճի, թեյի և կակաոյի խմբում ընթացիկ տարվա մայիսին, ապրիլի համեմատ, գները նույնպես աճել են 0,6 տոկոսով։ Երկրի չորս հետազոտվող քաղաքներում հացամթերքի գների աճը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 0,1–0,8 տոկոս, իսկ մայրաքաղաքում աճը կազմել է 0,3 տոկոս։ –0–