Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում պահածոների արտադրության ծավալը հունվար–նոյեմբեր ամիսներին կազմել է 8 530,1 տոննա

09.01.2013, 15:35
Հայաստանում արտադրված պահածոների ընդհանուր ծավալը 2012թ.–ի հունվար–նոյեմբեր ամիսներին կազմել է 8530,1 տոննա` 2011թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 24,5 տոկոսով, հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արտադրված պահածոների ընդհանուր ծավալը 2012թ.–ի հունվար–նոյեմբեր ամիսներին կազմել է 8530,1 տոննա` 2011թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 24,5 տոկոսով, հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ հունվար–նոյեմբեր ամիսներին մսի պահածոների արտադրության աճ է գրանցվել` 2011թ.–ի հունվար–նոյեմբեր ամիսներին գրանցված 269,2 տոննայի դիմաց կազմելով 686,2 տոննա (2,5 անգամ աճ): Բացի այդ, վիճակագրական տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 2829,2 տոննա բանջարեղենի պահածո` 2011թ.–ի հունվար–նոյեմբեր ամիսների 3 759,4 տոննայի դիմաց (24,7% անկում)։

Հաշվետու ժամանակահատվածում նաև արտադրվել է 2 814,4 տոննա պահածոյացված լոլիկ` 2011թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 5 132,4 տոննայի դիմաց (45,2% անկում)։

Վիճակագրության համաձայն, մրգային պահածոների արտադրության ծավալը կազմել է 2 148,4 տոննա, ինչը 0,7 տոկոսով ավել է 2011թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 178,6 տոննա կետչուպ, ինչը 63,5 տոկոսով պակաս է 2011թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից, 13 854,9 հազար լիտր բնական հյութ (2011թ.–ի հունվար նոյեմբերին գրանցված 12 238,6 հազար լիտրի դիմաց` 13,2% աճ)։  --0—