Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանում պահածոների արտադրության ծավալը 2013 թվականի հունվար–փետրվարին 511.6 տոննա է կազմել

29.03.2013, 12:33
Հայաստանում արտադրված պահածոների ընդհանուր ծավալը 2013 թվականի հունվար–փետրվարին կազմել է 511.6 տոննա` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 88.9 տոկոսով, հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Հայաստանում պահածոների արտադրության ծավալը 2013 թվականի հունվար–փետրվարին 511.6 տոննա է կազմել
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արտադրված պահածոների ընդհանուր ծավալը 2013 թվականի հունվար–փետրվարին կազմել է 511.6 տոննա` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 88.9 տոկոսով, հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Միաժամանակ հունվարին մսի պահածոների արտադրության աճ է գրանցվել մինչև 122.3 տոննա` 2012 թվականի հունվար–փետրվարի 89.5 տոննայի դիմաց (աճը` 36.6%)։

Բացի այդ, վիճակագրական տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 106,2 տոննա բանջարեղենի պահածո` 2012թ.–ի հունվար–փետրվարի 58.2 տոննայի դիմաց (աճը` 82.5% )։


2013 թվականի հունվար–փետրվարին արտադրվել է ընդամենը 76.9 տոննա պահածոյացված լոլիկ, ինչը 1.2 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Վիճակագրության համաձայն, մրգային պահածոների արտադրության ծավալը կազմել է 202.7 տոննա, ինչը 4.5 անգամ շատ է 2012թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 39.1 տոննա կետչուպ, ինչը 3.3 անգամ շատ է նախորդ տարվա ցուցանիշից, 2003,7 հազար լիտր բնական հյութ (2012թ.–ի հունվար–փետրվարին գրանցված 1446.6 հազար լիտրի դիմաց` 38.5% աճ)։  --0—