Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-7

Հայաստանում պահածոների արտադրության ծավալը 2013 թվականի հունվար–մարտին 792,2 տոննա է կազմել

02.05.2013, 14:03
Հայաստանում արտադրված պահածոների ընդհանուր ծավալը 2013 թվականի հունվար–մարտին կազմել է 792,2 տոննա` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 15,8 տոկոսով, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Հայաստանում պահածոների արտադրության ծավալը 2013 թվականի հունվար–մարտին 792,2 տոննա է կազմել
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արտադրված պահածոների ընդհանուր ծավալը 2013 թվականի հունվար–մարտին կազմել է 792,2 տոննա` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 15,8 տոկոսով, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Հունվար–մարտն ընկած ժամանակահատվածում ավելացել մսի պահածոների արտադրությունը` 2012 թվականի 144.9 տոննայի փոխարեն կազմելով 167.1 տոննա (15,3% աճ)։

Բացի այդ, վիճակագրական տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 145,7 տոննա բանջարեղենի պահածո` 2012թ.–ի հունվար–մարտի 128,1 տոննայի դիմաց (աճը` 13,7% )։

2013 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում արտադրվել է ընդամենը 194,1 տոննա պահածոյացված լոլիկ, ինչը 16,9 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Վիճակագրության համաձայն, մրգային պահածոների արտադրության ծավալը կազմել է 253,6 տոննա, ինչը 42,7 տոկոսով շատ է 2012թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 63,7 տոննա կետչուպ, ինչը 65,9 տոկոսով շատ է նախորդ տարվա ցուցանիշից, 3212,6 հազար լիտր բնական հյութ (2012թ.–ի հունվար–մարտին գրանցված 3268,2 հազար լիտրի դիմաց` 1,1 տոկոս անկում)։  --0—