Հայաստանում պաղպաղակի արտադրությունը հունվար–մայիս ամիսներին աճել է 22,1%–ով` հասնելով 1,7 մլն լիտրի
10.07.2013,
15:04
Հայաստանում պաղպաղակի արտադրությունը 2013թ.–ի հունվար–մայիս ամիսներին, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 22,1 տոկոսով` կազմելով 1 750,1 հազար լիտր, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պաղպաղակի արտադրությունը 2013թ.–ի հունվար–մայիս ամիսներին, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 22,1 տոկոսով` կազմելով 1 750,1 հազար լիտր, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։
Միաժամանակ մայիսին արտադրվել է 819,5 հազար լիտր պաղպաղակ։
ԱՎԾ տվյալների համաձայն` հունիսի դրությամբ 1 կգ պաղպաղակ կարելի է գնել 1000 դրամի դիմաց (2012թ.–ի հունիսին` 994,5 դրամ), իսկ 1 հատ շոկոլադե պաղպաղակ` 220,3 դրամ (2012թ.–ի հունիսին`217,3 դրամ)։ -0-