Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-7

Հայաստանում կոնյակի արտադրությունը 2013թ.-ի հունվար–մայիսին նվազել է 6,3%-ով և 6235,9 հազար լիտր կազմել

28.06.2013, 11:51
Հայաստանում ընթացիկ տարվա հունվար–մայիսին, 2012թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կոնյակի արտադրությունը նվազել է 6,3%-ով և կազմել 6235,9 հազար լիտր, տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Հայաստանում կոնյակի արտադրությունը 2013թ.-ի հունվար–մայիսին նվազել է 6,3%-ով և 6235,9 հազար լիտր կազմել
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ընթացիկ տարվա հունվար–մայիսին, 2012թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կոնյակի արտադրությունը նվազել է 6,3%-ով և կազմել 6235,9 հազար լիտր, տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Նշված ժամանակահատվածում գինու արտադրությունն ավելացել է 24,1% տոկոսով՝ հասնելով 1 982,2 հազար լիտրի:

Օղու արտադրությունը 2013թ.-ի հունվար–մայիսին ավելացել է 5 տոկոսով և կազմել  3202,8 հազար լիտր:

Նշված ժամանակահատվածում շամպայն գինիների արտադրությունը կազմել է 97,3 հազար լիտր (3,3 անգամ աճ):

Բացի այդ, հունվար–մայիսին 4 544,7 հազար լիտր գարեջուր է արտադրվել (4,3% անկում):

Հայաստանում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը կազմել է 15 549,6 հազար լիտր, ինչը 45,5տոկոսով շատ է 2012թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: -0-